Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ԼՂ հարցով հանդիպում կարող է կայանալ առաջիկա շաբաթներին

ԼՂ հարցով հանդիպում կարող է կայանալ առաջիկա շաբաթներին
07.05.2016 | 01:03

Մոսկվան ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, այդ թեման դուրս չի գալիս օրակարգից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով»,-ասել է Զախարովան և շարունակել. «Վերահաստատում ենք որպես միջազգային միջնորդ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կողմերին այդ նպատակի համար ամենայն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»: «ԱԳՆ-ի, նախարարության ղեկավարության մակարդակով շփումների օրակարգից այդ թեման չի հեռանում, դրան առաջնահերթ ուշադրություն է հատկացվում այս ժամանակահատվածում», - վստահեցրել է նա: Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպման անցկացման հնարավորությունը մեկնաբանելով՝ Զախարովան ասել է. «Նման հնարավոր հանդիպում այժմ մշակվում է, անցկացման և ճշգրիտ ժամկետի մասին որոշում առայժմ ընդունված չէ: Սակայն հանդիպումը մշակվում է բավական ակտիվորեն: Խոսքը առաջիկա շաբաթների մասին է»: Միաժամանակ, ըստ նրա, «ձևաչափի վերաբերյալ խոսելը դեռ վաղ է»:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ